Ռիո-2016. ահա և վերջՌիո-2016. ահա և վերջ

Ռիո-2016. ահա և վերջ

21.08.16 17:36
Ռիո-2016. ահա և վերջ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը մեդալների համար պայքարում էին ազատոճային ըմբիշները։

Այսօր մեր հավաքականը Խաղերում ներկայացնում էին 2013թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 97կգ քաշային Գեորգի Կետոևը:

Սաֆարյանի 1-ին (ու ցավոք՝ միակ) մրցակիցը 1/8 եզրափակչում իտալացի Ֆրանկ Չամիզո Մարկեսն էր, ում մեր ըմբիշը պարտվեց 3:1 հաշվով։ Պայքարը մեկնարկում թողեց նաև Կետոևը՝ 1/8 եզրափակչում ուղին զիջելով Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեին 1:8 հաշվով:

Այսպիսով, Ռիոյում անցնող ամառային օլիմպիական 31-րդ Խաղերում հայ օլիմպիականներն ավարտեցին իրենց մրցելույթները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված