Արոնյանը տասնյակից դուրս մնացԱրոնյանը տասնյակից դուրս մնաց

Արոնյանը տասնյակից դուրս մնաց

03.08.15 10:42
Արոնյանը տասնյակից դուրս մնաց

Օգոստոսի 1-ին FIDE-ն հրապարակել է նոր՝ հերթական վարկանշային աղյուսակները: Աշխարհի 101 ուժեղագույն շախմատիստների ցանկը կրկին գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2853):

Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2765) ցավոք լուրջ նահանջ է ապրում ու դուրս է մնացել տասնյակից: Նա այժմ 11-րդն է: Նշենք, որ ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (65-րդը՝ 2673 միավորով) և Սերգեյ Մովսիսյանը (101-րդը՝ 2653 միավորով):

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում Յուդիթ Պօլգարն է (2675): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2474) 28-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2440) 42-րդը:

Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 14 -րդ տեղում գտնվում է Հովհաննես Գաբուզյանը (2593), իսկ Կարեն Գրիգորյանը (2582) 15-րդ ում է: Ցանկում է նաև Տիգրան Հարությունյանը (2472), Արման Միքայելյանը (2445) և Մանուել Պետրոսյանը (2443):

Թիմային դասակարգմամբ Հայաստանը 9-րդն է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված