Փաշիկ Ալավերդյանը՝ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչՓաշիկ Ալավերդյանը՝ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

Փաշիկ Ալավերդյանը՝ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

11.12.14 11:20
Փաշիկ Ալավերդյանը՝ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ, տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի 2010 թ-ից ընտրանին ղեկավարած Պողոս Պողոսյանին: Վերջինս ազատվել է աշխատանքից` այս տարի Ալմաթիում կայացած աշխարհի առաջնությունում հավաքականի ցույց տված մարզական ցածր արդյունքների համար: Նման որոշում է կայացվել ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի արտահերթ նիստում, որտեղ քննարկվել են նոյեմբերին Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում տղամարդկանց հավաքականի գրանցված արդյունքները: Նիստին մասնակցել է նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Մարզչական խորհրդի անդամներն իրենց ելույթներում միաձայն տղամարդկանց հավաքականի ելույթներն անբավարար են գնահատել:

Որոշում է կայացվել պաշտոնանկ անել տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին: Նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Փաշիկ Ալավերդյանը, ով մինչև դեկտեմբերի 22-ը ֆեդերացիայի գործադիր կոմիտեին պետք է ներկայացնի հավաքականի նախապատրաստական փուլի երկամյա ծրագիրը: Հիշենցնենք՝ հաջորդ տարվանից կսկսվի մեր ծանրորդների նախապատրաստությունը առաջիկա օլիմպիական խաղերին, որը տեղի է ունենալու Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ-ի ամռանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված