Հերթը Ավետիսյանինն էՀերթը Ավետիսյանինն է

Հերթը Ավետիսյանինն է

07.04.14 14:02
Հերթը Ավետիսյանինն է


Թել Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակը տրամադրվելու է 69կգ տղամարդկանց ու 58կգ կանանց:

կանանց պայքարում այսօր ներկայացուցիչ չունենք: Տղամարդկանց պայքարում 69կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչն է Վանիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանը երկամարտի 315կգ արդյունքով ծանրամարտի Հայաստանի 2014թ-ի չեմպիոնն է:


Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում արդեն հարթակ է բարձրացել 56կգ քաշային Սմբատ Մարգարյանը, ով երկամարտի 256կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի:

Կանանց պայքարում 48կգ քաշային Էլեն Գրիգորյանը երկամարտի 149կգ-ով զբաղեցրել է 10-րդ տեղը, 52կգ քաշային Աննա Գովելյանը՝ 5-րդն է, երկամարտի արդյունքում հավաքելով 174կգ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված