LADIES’ GYM by Davis. նոր մարզասրահ հատուկ կանանց և աղջիկների համարLADIES’ GYM by Davis. նոր մարզասրահ հատուկ կանանց և աղջիկների համար

LADIES’ GYM by Davis. նոր մարզասրահ հատուկ կանանց և աղջիկների համար

24.09.19 12:29
LADIES’ GYM by Davis. նոր մարզասրահ հատուկ կանանց և աղջիկների համար

Մայրաքաղաքի Բաբայան 26 հասցեում՝ «ԿԱՏԱԼԵԱ ՈՒԵԼՆԵՍ ԱԿՈՒՄԲ»-ի շենքում իր դռները բացեց LADIES' GYM by Davis նոր մարզասրահը: Հատուկ կանանց և աղջիկների համար գործող նորաբաց մարզասրահում առողջ, գեղեցիկ և սլացիկ մարմին ունենալն այլևս երազանք չէ: Մշտական մարզումների և ճիշտ սննդակարգի արդյունքում կարդարացվեն բոլորի սպասելիքները: LADIES' GYM by Davis մարզասրահի գերհագեցած սարքավորումները և անհրաժեշտ բոլոր պայմանները հնարավորություն կընձեռեն նվազեցնել ոչ միայն քաշը, այլև՝ կոփել մարմինը:

IMG_2621LADIES' GYM by Davis-ում յուրաքանչյուրի հետ կաշխատեն իրենց գործի իսկական վարպետ, հմուտ մարզիչներ։ Այս մարզասրահում յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, հաշվի է առնվում հաճախորդի անհատական խնդիրներն ու ցանկությունները, քանզի մարզման ընթացքը կարևոր է, և ցանկացած փոքր սխալ կարող է բերել լուրջ հետևանքների։

На изображении может находиться: 16 человек, люди улыбаются, текстLADIES' GYM by Davis-ում առկա է յոգա, պիլատես, ինչպես նաև՝ Spinning bike, որը ևս կարդիո մարզում է համարվում։ Մարզասրահի համահիմնադիրներն են Դավիթ Հովհաննիսյանն ու Դավիթ Կարախանյանը. ի դեպ մինչ այս մարզասրահի բացումը, նրանք հիմնել են Davis' Gym-ը։ Հետևաբար հաշվի առնելով բազմաթիվ կանանց և աղջիկների առանձին մարզվելու ցանկությունը, համագործակցելով «Կատալեա ուելնես ակումբ»-ի հետ , ըստ համահիմնադիրների, անհրաժեշտ համարվեց բացել LADIES' GYM by Davis մարզասրահը։ Դավիթ Կարախանյանն իր խոսքում համագործակցության ու վստահության համար շնորհակալություն հայտնեց «ԿԱՏԱԼԵԱ ՈՒԵԼՆԵՍ ԱԿՈՒՄԲ»-ի տնօրեն Սյուզի Մկոյանին, Կարմեն Ղազարյանին և Ռուբինա Գրիգորյանին:

IMG_2429Հավելենք, որ գեղեցիկ մարմին ունենալու համար, բացի մշտական մարզումներից, հարկավոր է նաև առողջ սննդակարգ և հենց սրանով էլ պայմաանվորված առաջին անգամ Հայաստանում LADIES' GYM by Davis-ի հիմնադիրների կողմից առաջարկվում է նոր ընդեղենային բատոն՝ Sweet diet: Այս բատոնը քաղցրահամ է, սակայն չի պարունակում շաքար. բաղադրությունն օգտակար է օրգանիզմի համար։




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված