Դե Լիգտը ակնարկել է, որ նույնպես կարող է տեղափոխվել «Բարսելոնա»Դե Լիգտը ակնարկել է, որ նույնպես կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
Դե Լիգտը ակնարկել է, որ նույնպես կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
26.01.19 11:53«Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտը չի բացառել, որ կարող է հետևել իր թիմակից Ֆրենկի դե Յոնգի օրինակին և կարիերան շարունակել «Բարսելոնայում»։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն է երազում խաղալ «Բարսելոնայում»։ Կտեսնենք՝ թե որտեղ ես կգնամ»,-Marca-ն է փոխանցում ֆուտբոլիստի խոսքերը։
19-ամյա հոլանդացին արդեն 93 հանդիպում է անցկացրել «Այաքսի» կազմում՝ հեղինակելով 9 գոլ։ Նա ճանաչվել է Հոլանդիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և արժանացել Golden Boy մրցանակին։ Դե Լիգտին ցանկանում են իրենց թիմերում տեսնել գրեթե բոլոր եվրոպական առաջատար գրանդերը։
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված