10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

26.01.19 10:12
10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնությունում վստահ ելույթ ունեցավ Արման Փաշիկյանը, ով 10-ամյա ընդմիջումից հետո կրկին նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Արմանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր:

Մրցաշարի 10 մասնակիցների մեջ 4-րդ վարկանիշն (2599) ունեցող Արման Փաշիկյանը դեռևս առաջնության ավարտից մեկ տուր առաջ էր անհասանելի դարձել մրցակիցների համար: 7-րդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը 1,5 միավորով գերազանցում էր մոտակա հետապնդողներին՝ Սամվել Տեր-Սահակյանին, մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանին (2637) և Տիգրան Պետրոսյանին:

8-րդ տուրում Փաշիկյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Տիգրան Պետրոսյանի հետ ու դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն: Առաջնությունը նա ավարտեց Տիգրան Հարությունյանի հետ կնքած հաշտությամբ: Արման Փաշիկյանն ընդգրկվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականում:

Համառ պայքար էր ծավալվել մրցանակային մյուս երկու տեղերի համար: Ի վերջո, արծաթե մեդալը բաժին հասավ նախորդ տարվա Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին, ով վաստակեց 5,5 միավոր:

3-րդ մրցանակակիր դարձավ 5 միավոր վաստակած Սամվել Տեր-Սահակյանը, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունք գրանցած Ռոբերտ Հովհաննիսյանին և Զավեն Անդրիասյանին:

Հաջորդ տեղերը զբաղեցրին Տիգրան Պետրոսյանը՝ 4,5, Արամ Հակոբյանը՝ 4, Շանթ Սարգսյանը՝ 3,5, Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը՝ 3-ական միավոր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված