Դավիթ Ֆահրադյան. «Դեռ շատ աշխատանք ունենք անելու»
25.11.18 10:27Ինչպես տեղեկացրել էինք, Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացել է ցատկացանցի տարիքային խմբերի աշխարհի առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը: Կարևոր այս ստուգատեսին ցատկացանցի Հայաստանի ֆեդերացիան ներկայացավ բավական համեստ կազմով: Մեր եռագույնը Ռուսաստանում ներկայացրել է 11-ամյա Վալերի Ժամկոչյանը: Վալերին պետք է ներկայանար մեծ և փոքր ցատկացանցերում:
Ցավոք, փոքրիկ վնասվածքի պատճառով մասնակցել է միայն մեծին: Դավիթ Ֆահրադյանի խոսքով, մրցակցությունը բավական մեծ էր, իսկ ահա փոքրում մեր մարզիկը եթե մասնակցեր, ապա կարող էր հայտնվել լավագույն տասնյակում: Առաջնությունը թերևս արդեն անցյալում է, մեր մարզիկն ու իր մարզիչը՝ Դավիթ Ֆահրադյանը, ով հանդիսանում է նաև ցատկացանցի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը՝ արդեն վերադարձել են հայրենիք: «Բավական մեծ առաջնություն էր: Եթե մենք ներկայացել էինք ընդամենը մեկ մարզիկով, կայն թիմեր որոնց մարզիկների թիվը գերազանցում էր 80-ը:
Իհարկե մեր պատանի մարզիկը վատ ելույթ չունեցավ, բայց դեռ շատ աշխատանք ունենք կատարելու: Առայժմ զիջում ենք և´ քանակով, և´ ֆինանսապես, պետք է աշխատենք ու քիչ-քիչ ամեն ինչ կկարգավորվի: Մեր մարզիկը բավական հաջող մասնակցեց»,-ասաց Դավիթ Ֆահրադյանն ու հավելեց. «Ցավոք ոտքի մկանի հետ կապված խնդիր եղավ, մկանն էր ձգել, եղանակը բավական սառն էր, կարծում էր դա էլ իր ազդեցությունը ունեցավ: Չմասնակցեցինք միայն փոքր բատուտի մրցմանը: Մեծ հնարավորթություններ ուներ այդ ձևում հայտնվել լավագույն տասնյակում: Իսկ դա մեզ համար իսկապես լավ արդյունք կլիներ այս պահին: Իսկ արդեն մեծ բատուտում մեծ էր մրցակցությունը, մոտ 100 մրցակից ուներ Վալերին»: Հավելենք, որ հաջորդ առաջնությունը լինելու է արդեն Ճապոնիայում: