Մայքլ Կարիկը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերանՄայքլ Կարիկը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան

Մայքլ Կարիկը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան
14.03.18 09:22
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարիկը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան: Այս մասին տեղեկացնում է «Sportsmole.co.uk»-ը:
Նշենք, որ Կարիկը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» 2006 թվականից: «Կարմիր սատանաների» կազմում նա 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, 2 անգամ դարձել է Անգլիայի լիգայի Գավաթակիր, 1 անգամ` Անգլիայի Գավաթակիր:
Բացի այդ, Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կարողացել է դառնալ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գտել է Կարիկի փոխարինողին Իտալիայում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված