Հայկ Հարությունյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք մրցկացին (տեսանյութ)Հայկ Հարությունյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք մրցկացին (տեսանյութ)

Հայկ Հարությունյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք մրցկացին (տեսանյութ)

14.03.18 10:01
Հայկ Հարությունյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք մրցկացին (տեսանյութ)

Գերմանիայում ապրող հայ քիք-բռնցքամարտիկ Հայկ Հարությունյանի մենամարտերին բազմիցս անդրադարձել ենք: «Բակային կռիվներից մինչև պրոֆեսիոնալ ռինգ» խորագրում խոսել ենք Հայկի մարզական կարիերայի ու հաջողությունների մասին: Բյուրականից մինչև Գերմանիա … Այսօր էլ Հայկը շարունակում է բարձր պահել ինչպես հայրենի գյուղի, այնպես էլ Հայաստանի անունը:

Նախորդ տարի, աշխարհի առաջնությունից օրեր առաջ Հայկը վնասում է ոտքը, ինչն էլ առաջնության ժամանակ զգացնել է տալիս, արդյունքում կարողանում է միայն մեկ մենամարտ անցկացնել, որից հետո ոտքի այտույցի պատճառով մրցավարը թույլ չի տալիս շարունակել մենամարտել: Հայկը աշխարհի առաջնությունում նվաճում է միայն բրոնզե մեդալ:

Մի քանի ամիս քրտնաջան մարզվելուց ու ամբողջովին վերականգնվելուց հետո օրերս մեր մարզիկը կրկին ուրախացրեց բոլորիս: Գերմանիայի Կոբլենց քաղաքում կայացել է Orion Fight Arena (OFA) մրցաշարը, որի շրջանակներում Հայկը առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, ազգությամբ թուրք Կելիլ Յիլդիզին:

Մենամարտը տևել է 25 վայրկյան (տեսանյութը այստեղ): Շնորհավորելով Հայկին, խնդրեցինք մի փոքր պատմել տպավորությունների մասին: «Հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր մենամարտ էր, վնասվածքից հետո արժանապատիվ վերադառնալ ռինգ: Մրցակիցս անպարտելի թուրք մարզիկն էր, Եվրոպայի չեմպիոն: Բավական սկզբունքային մենամարտ էր ինձ համար ու փառք Աստծո, որ կարողացա պատվով հաղթահարել», ասում է Հայկն ու հավելում, որ երբեք սպորտը չի քաղաքականացրել, բայց այս անգամ, այս մենամարտը իր ու Գերմանիայի ողջ հայության համար անչափ կարևոր ու սկզբունքային է եղել: «Բոլորիս համար էլ շատ կարևոր մենամարտ էր:

Ընդամենը 25 վայրկյան ու տեխնիկական նոկաուտ գրանցվեց: Իսկական պատերազմի էի պատրաստվել: Ցանկանում էի գեղեցիկ մենամարտ անցկացնել, ափսոս, որ մրցավարը մենամարտից մի քանի վայրկյան անց խղճաց իր հայրենակցին և թույլ չտվեց շարունակել: Ես վստահ եմ իմ ուժերին, գիտեմ, որ ռինգում կարող եմ ավելին անել: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գերմանիայում բնակվող մեր հայերին, քանի որ այս անգամ իսկապես զգացի նրանց աջակցությունը, շնորհակալ եմ բոլորից»,-եզրափակեց Հայկը:

Գոհար Փիլիպոսյան

Լոս Անջելես



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված