Սուսերամարտ. Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ԵՊՀ-ի սպորտային համալիրումՍուսերամարտ. Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ԵՊՀ-ի սպորտային համալիրում

Սուսերամարտ. Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ԵՊՀ-ի սպորտային համալիրում

08.02.18 10:18
Սուսերամարտ. Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ԵՊՀ-ի սպորտային համալիրում

Ապրիլի 15-19-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջնության նախապատրաստական ընթացքի մասին.

«Եվրոպայի առաջնության կազմակերպումը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի առաջնային խնդիրներից է: Մեր ամբողջ ուժը եւ ուշադրությունը դրան է ուղղված: Կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվանից, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Պետությունն անհրաժեշտ գումարը հատկացրեց, ներգրավեցինք նաեւ հովանավորների: Անհրաժեշտ է տեղավորվել ժամկետների մեջ:

Մեր առաջատարները պետք է լավ պատրաստվեն մրցաշարին: Ուզում ենք, որ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան հանդես գա մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի գավաթի երկու փուլերում: Բացի Էմմայից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր):

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երեւանի պետական համալսարանի սպորտային համալիրում: Չենք կարող առաջնությունը մեկ դահլիճում անցկացնել, իսկ այնտեղ երեք լավ մարզադալիճ կա, որոնք նորոգված են եւ համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ էր պայմաններից»,- ասաց Արտաշես Մադոյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված