Մարզիչները գոհ են իրենց սաների ելույթներիցՄարզիչները գոհ են իրենց սաների ելույթներից

Մարզիչները գոհ են իրենց սաների ելույթներից

04.10.17 11:13
Մարզիչները գոհ են իրենց սաների ելույթներից

Հոկտեմբերի 1-ի լույսի 2-ի գիշերը ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը վերադարձավ Երեւան:

Մեր պատանիներն ու աղջիկները հաջող հանդես եկան Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացած Մ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

«Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականը զրուցեց հավաքականների մարզիչների հետ:

Գեւորգ Դավթյան (պատանիների հավաքական). «Տղաները նվաճեցին երեք ոսկե, երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալներ: Տասը մարզիկներից ութը զբաղեցրին մրցանակային տեղեր՝ հաշվի առնելով նաեւ պոկում եւ հրում վարժություններում նվաճած փոքր մեդալները: Արդյունքը հրաշալի, բայց անսպասելի է: Մենք կատարեցինք մեր առջեւ դրած խնդիրը»:

Արման Ղազարյան (աղջիկների հավաքական).«Լիանա Գյուրջյանը (69 կգ, Մ15) դարձավ բացարձակ չեմպիոն, իսկ ընդհանուր առմամբ սաներս նվաճեցին երեք ոսկե եւ երկու բրոնզե մեդալներ: Ես շատ գոհ եմ աղջիկներից, իսկ Լիանան հրում վարժությունում եւ երկամարտի արդյունքով սահմանեց անհատական ռեկորդ»:


Լուսանկարը՝ Արման Ղազարյանի անձնական արխիվից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված