Կլայպեդա մեկնել էի ոսկե մեդալի հետեւիցԿլայպեդա մեկնել էի ոսկե մեդալի հետեւից
Կլայպեդա մեկնել էի ոսկե մեդալի հետեւից
27.09.17 10:25«Մրցաշարը հաջող ստացվեց, բայց ոչինչ հեշտ չի լինում: Մարզիչների հետ ճիշտ մարտավարություն ընտրեցինք, ինչը կարողացա գորգի վրա իրականացնել»,- «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը (66 կգ):
«Եզրափակչի ճանապարհին հաղթեցի կորեացի եւ ադրբեջանցի ըմբիշներին, իսկ որոշիչ գոտեմարտում՝ 2014 եւ 2016 թթ. Ռուսաստանի չեմպիոն Ալեքսանդր Կիյանկինին: Ուրախ եմ, որ կարողացա հավաքվել աշխարհի առաջնությունից հետո, որտեղ զգում էի, որ պատրաստ եմ մրցանակային տեղ զբաղեցնել:Մարզիչների հետ մենք ճիշտ եզրակացություններ արեցինք, ինչը հիմա օգնեց հաջողության հասնել»,- նշեց Կարեն Ասլանյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված