Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ 2013 թվականից սկսած դոպինգի օգտագործումը Հայաստանում վերացել է. Հրաչյա ՌոստոմյանԳագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ 2013 թվականից սկսած դոպինգի օգտագործումը Հայաստանում վերացել է. Հրաչյա Ռոստոմյան

Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ 2013 թվականից սկսած դոպինգի օգտագործումը Հայաստանում վերացել է. Հրաչյա Ռոստոմյան

20.09.17 10:41
Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ 2013 թվականից սկսած դոպինգի օգտագործումը Հայաստանում վերացել է. Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին «Օլիմպավանում» անցկացվեց «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշեց, որ այսօր դոպինգը դարձել է սպորտի ամենաարդիական չարիքը.

«Այսօր ամբողջ աշխարհում մեծ պայքար է ընթանում այդ չարիքի դեմ: Տեղյակ եք, որ տարբեր մարզաձեւեր այդ պատճառով վերանալու եզրին են կանգնած: Կյանքը ցույց տվեց, որ դոպինգի խնդիրն առկա է ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլեւ ամբղջ աշխարհում: Մենք էլ խնդիրներ ունեցել ենք: Բայց պիտի նշեմ, որ սկսած 2013 թվականից, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վրա վերցրեց ոլորտի վերահսկողությունը: Պարոն Արեգ Հովհաննիսյանի հետ միասին ստեղծվեց կազմակերպություն, որը համառ պայքար ծավալեց դոպինգի դեմ: Եվ դրա արդյունքում 2013 թվականից ցայսօր մենք դոպինգի հետ կապված խնդիր չունենք, բացառությամբ մեկ պատանի ըմբիշի: Անցկացված հետաքննությունն էլ պարզեց, որ այդ երեխան ինչ-որ ֆիթնես ակումբի մարզիչների խորհրդով է անծանոթ դեղահաբ օգտագործել՝ անձնական քաշն ավելացնելու նպատակով:

Ներկայումս մեր մարզիկները գրեթե երեքշաբաթյա ռեժիմով դոպինգ թեստավորում են անցնում մեր հակադոպինգային ծառայության, ՀԱՕԿ-ի, նախարարության, ՎԱԴԱ-ի եւ միջազգային ֆեդերացիաների կողմից»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը եւ դիմելով ներկա մարզիչներին, մասնագետներին, ավելացրեց.

«Այս սեմինարը շատ կարեւոր է ձեզ համար, որպեսզի դուք, սկսած մարզադպրոցներից, ձեր սաներին ճիշտ ուղու վրա դնեք: Դուք պարտավոր եք իմանալ, որ դոպինգը ցանկացած երկրի համար խայտառակվելու կարեւոր հանգամանք է: Գիտեք, որ գերհզոր երկրներ կան, որոնց մի քանի մարզաձեւերում ընդհանրապես արգելված է մասնակցել օլիմպիական խաղերին, աշխարհի, մայրցամաքների առաջնություններին: Մեր բոլոր մարզիչներն ու մարզիկները տեղյակ են, որ դոպինգ օգտագործելու դեպքում թե´ մարզիչը, թե´ մարզիկն ուղղակի հեռանում են սպորտից: Երկրորդ տարբերակ չկա: Սա պարոն Գագիկ Ծառուկյանի՝ մարզաշխարհի ներկայացուցիչներիդ ուղղված խոսքն է, որին քաջատեղյակ եք»:

Վերջում Հրաչյա Ռոստոմյանն արդյունավետ աշխատանք մաղթեց սեմինարի մասնակիցներին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված