Պատանի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
18.09.17 10:01Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը, ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում: Տղաները նախապատրաստվում են Պրիշտինայում (Կոսովո) կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Տղաների հավաքականը հանդես է գալու երկու տարիքային խմբում՝ մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկաններ: Ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանը ՀԱՕԿ լրատվականին տրամադրեց Եվրոպայի առաջնություն մեկնող ծանրորդների անունները: Նրանք են.
15 տարեկաններ
50 կգ՝ Արա Պողոսյան, 56 կգ՝ Մարտին Քոչարյան, 69 կգ՝ Գեւորգ Ղահրամանյան:
17 տարեկաններ
50 կգ՝ Մոնթե Մխիթարյան, 62 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 69 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան եւ Արմեն Գրիգորյան, 77 կգ՝ Կարեն Մարգարյան եւ Արա Աղանյան, 94 կգ՝ Յաշա Մինասյան:
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 30-ը: