2024 թ. եւ 2028 թ. օլիմպիական խաղերը համապատասխանաբար կընդունեն Փարիզն ու Լոս Անջելեսը2024 թ. եւ 2028 թ. օլիմպիական խաղերը համապատասխանաբար կընդունեն Փարիզն ու Լոս Անջելեսը

2024 թ. եւ 2028 թ. օլիմպիական խաղերը համապատասխանաբար կընդունեն Փարիզն ու Լոս Անջելեսը

15.09.17 11:30
2024 թ. եւ 2028 թ. օլիմպիական խաղերը համապատասխանաբար կընդունեն Փարիզն ու Լոս Անջելեսը

Սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի վեհաժողովը, որի ընթացքում որոշվել են 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքները:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2024 թվականին 33-րդ օլիմպիական խաղերը հյուրընկալելու է Փարիզը, իսկ 2028-ին՝ Լոս Անջելեսը.

«Սրանք երկու հզոր պետությունների երկու մեծ քաղաքներ են, որոնք ունեն հսկայական օլիմպիական պատմություն: Երկու քաղաքներն էլ մեծ խանդավառությամբ են մոտենում Խաղերին եւ նպաստում են օլիմպիական ոգու բարձրացմանը»,- ասել է Բախը:

Ե´ւ Փարիզը, ե´ւ Լոս Անջելեսն օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն: Ֆրանսիան օլիմպիականներին հյուրընկալել է 1900 ու 1920 թթ, ԱՄՆ-ը` 1932 ու 1984 թթ.:

2020 թվականի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը կայանալու է Տոկիոյում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված