Ոսկի, արծաթ եւ բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունումՈսկի, արծաթ եւ բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում

Ոսկի, արծաթ եւ բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում

13.09.17 09:20
Ոսկի, արծաթ եւ բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում

Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ բազկամարտի մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցեց 55 երկրի շուրջ 1200 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մեր մարզիկները տարբեր հարգի երեք մեդալ նվաճեցին:

Մինչեւ 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձավ հաղթող (աջ ձեռք) եւ բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք):

Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճեց արծաթե մեդալ (աջ ձեռք):

Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված