Հայ դահուկավազորդները հաջող են հանդես եկել անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլումՀայ դահուկավազորդները հաջող են հանդես եկել անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Հայ դահուկավազորդները հաջող են հանդես եկել անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլում

12.09.17 11:22
Հայ դահուկավազորդները հաջող են հանդես եկել անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Հայ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Մարիամ Միքայելյանը սեպտեմբերի 9-ին եւ 10-ին Իտալիայի Տրենտո քաղաքում մասնակցել են անվադահուկների Մ 20 տարեկանների աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին:

Առաջին օրը դահուկավազորդները մրցել են 4.7 կմ դասական ոճ մրցաձեւում: Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Մարիամ Միքայելյանը՝ 10-րդ: Երկրորդ օրը 6.9 կմ ազատ ոճ մրցաձեւում Միքայելը 9-րդն էր, Մարիամը՝ 14-րդը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ասաց, որ մարզիկների առջեւ մրցանակային տեղ զբաղեցնելու խնդիր դրված չէր.

«Սա ստուգողական մրցաշար էր հայ դահուկավազորդների համար: Մեր թիմը մրցավայրից ոչ հեռու ուսումնամարզական հավաք էր անցկացնում եւ որոշեցինք մրցաշարին մասնակցելու առիթը բաց չթողնել: Գոհ ենք նրանց կատարած աշխատանքից»,- նշեց Գագիկ Սարգսյանը:

Անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկությունն օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված