Գագիկ Խաչատրյան. Շատ ուժեղ աշխարհի առաջնություն էրԳագիկ Խաչատրյան. Շատ ուժեղ աշխարհի առաջնություն էր

Գագիկ Խաչատրյան. Շատ ուժեղ աշխարհի առաջնություն էր

12.09.17 11:07
Գագիկ Խաչատրյան. Շատ ուժեղ աշխարհի առաջնություն էր

«Սովորաբար աշխարհի առաջնություններն ուժեղ են լինում, այս տարի պայքարը շատ ավելի դժվար էր ու մեծ: Հաշվի առնելով, որ մեդալ ունենք՝ թիմի արդյունքը համարում եմ բավարար»,- ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց տարվա գլխավոր ստուգատեսի արդյունքները.

«Աշխարհի առաջնությանը մասնակցեցինք հինգ ըմբիշով եւ մեկ բրոնզե մեդալ ունեցանք: Այն նվաճեց Հայկ Ասատրյանը: Գոհ եմ նրանից, հիանալի գոտեմարտեր անցկացրեց: Երրորդ տեղի համար պայքարում Ասատրյանը հաղթեց շվեդ ըմբիշին, որին պարտվել էր Եվրոպայի առաջնությունում: Շատ համառ պայքար էր, բայց Հայկն իր մեջ ուժ գտավ եւ առավելության հասավ:

Շանթ Խաչատրյանն ու Սարգիս Թադեւոսյանը երկուական հաղթանակ տարան: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար մեր տղաները պարտվեցին Եվրոպայի չեմպիոններին: Հույս ունեի, որ նրանք եզրափակիչ կմտնեն, իսկ մերոնք սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կունենան: Ցավոք չստացվեց: Խաչատրյանն ու Թադեւոսյանը լավ գոտեմարտեր անցկացրին, դժգոհ չեմ նրանցից:

Մյուս երկու ըմբիշները՝ Դավիթ Պողոսյանն ու Տիգրան Համբարձումյանը դուրս մնացին որակավորման փուլից: Պողոսյանը հավասար պայքարում պարտվեց վրացի ըմբիշին, քանի որ մեր մրցակիցն էր վաստակել վերջին միավորը: Համբարձումյանն էլ հաղթում էր ադրբեջանցուն, սակայն չգիտեմ ինչ կատարվեց նրա հետ՝ մրցակիցը հնարք արեց ու հաղթեց»,- նշեց Գագիկ Խաչատրյանը:

Մարզիչն ասաց, որ հոկտեմբերին նախատեսում են Վրաստանում մասնակցել միջազգային մրցաշարի, իսկ առաջիկա օրերին թիմը կհանգստանա:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված