Հայտնի են ազատ ոճի պատանի ըմբիշների մրցակիցներըՀայտնի են ազատ ոճի պատանի ըմբիշների մրցակիցները

Հայտնի են ազատ ոճի պատանի ըմբիշների մրցակիցները

08.09.17 10:20
Հայտնի են ազատ ոճի պատանի ըմբիշների մրցակիցները

Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեկնարկում են ազատոճայինները: Վաղը գորգ կմտնեն 42-50-58-69-85 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Ազատոճայինների մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ: 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ղազախստանը ներկայացնող Ակբար Կուրբանովի հետ: 58 կգ Սերոբ Սերոբյանը որակավորման փուլում կգոտեմարտի ղրղզ Տալգատ Տինչտիկբեկովի հետ:

Հայ ըմբիշներից միայն 63 կգ Դավիթ Գեւորգյանը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը վրացի Բագրատի Գագնիձեն է: Եվ, 85 կգ Կամո Հակոբջանյանը որակավորման փուլում կհանդիպի Հունաստանը ներկայացնող Ստիլիանոս Ստամատիսի հետ:

Մրցումներն անցկացվում են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր պայքարում են մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված