Լեւոն Ջուլֆալակյան. Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի հնարքներն ամենագեղեցիկն էին աշխարհի առաջնությունումԼեւոն Ջուլֆալակյան. Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի հնարքներն ամենագեղեցիկն էին աշխարհի առաջնությունում

Լեւոն Ջուլֆալակյան. Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի հնարքներն ամենագեղեցիկն էին աշխարհի առաջնությունում

05.09.17 09:56
Լեւոն Ջուլֆալակյան. Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի հնարքներն ամենագեղեցիկն էին աշխարհի առաջնությունում

«Մեր ըմբիշների մրցելույթներն աշխարհի առաջնությունում ստացված են: Մեդալները եւ հաղթանակները համարում եմ գերազանց արդյունք: Բայց, նաեւ չկա աշխատանք առանց բացթողումների»,- ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանի (80 կգ) եւ Արթուր Ալեքսանյանի (98 կգ) պարգեւատրման արարողությունից հետո մարզիչը լրագրողների հետ զրույցում ամփոփեց տարվա գլխավոր ստուգատեսի արդյունքները.

«Ընդհանուր առմամբ գոհ եմ հավաքականի ելույթներից: Աշխարհի առաջնությունից առաջ Արթուր Ալեքսանյանի վրա մեծ ճնշում կար՝ վնասվածքներ, սայթաքում Եվրոպայի առաջնությունում: Բայց մենք նրանից մեծ սպասելիքներ ունեինք, իսկ նա եւս մեկ անգամ արդարացրեց իրեն: Արթուրն ապացուցեց, որ այդ քաշային կարգում ինքը լավագույնն է:

Մաքսիմ Մանուկյանը մեկ շնչով անցկացրեց բոլոր գոտեմարտերը, տեխնիկական գեղեցիկ ու բազմաթիվ հնարքներով: Բոլորը հիացած էին: Մաքսիմի հնարքներից հետո UWW-ն (Ըմբշամարտի համաշխարհային միությունը) գուցե հրաժարվի փոխել ներկայիս կանոնները: Բայց, նման տաղանդներ քիչ են լինում: Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի հնարքներն այս առաջնությունում ճանաչվեցին ամենագեղեցիկը:

Մաքսիմ Մանուկյանը լուրջ ճանապարհ է անցնել: Մինչեւ աշխարհի առաջնությունը նրան փորձարկել էինք 80 կգ քաշային կարգում եւ համոզվել, որ առավելություն ունի մրցակիցների նկատմամբ:

Անդրադառնամ նաեւ մյուս ըմբիշներին: 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը դեռ շատ պետք է աշխատի: Նա հեռանկարային մարզիկ է, բայց շատ թերություններ ունի:

66 կգ Կարեն Ասլանյանը լավ գոտեմարտեր ունեցավ: Արդյունքը գովելի է՝ աշխարհի առաջնության 5-րդ տեղ: Նրա հետ զրուցել եմ, բացատրել թերությունները, որոնց վրա պետք է աշխատի: Այլապես նրա հաջողությունը թերի կլինի: Նա մեծ հնարավորություններ ունի, տաղանդավոր մարզիկ է: Ասլանյանը սխալները շտկելու դեպքում անպայման արդյունքի կհասնի:

Ինձ համար զարմանալի եւ անհասկանալի էր Վարշամ Բորանյանի մասնակցությունը (71 կգ): Մարզիչներով վերլուծել ենք նրա գոտեմարտը, երեւի նա չկարողացավ ճիշտ կատարել քաշի կարգավորումը: Ակնկալում էինք, որ նա պետք է մեդալի համար պայքարեր:

75 կգ Կարապետ Չալյանից նույնպես մեդալի ակնկալիք ունեինք: Պարտվեց սերբ ըմբիշին, որը դարձավ աշխարհի չեմպիոն: Թեթեւ սայթաքում տեղի ունեցավ, որը լուրջ վրիպում ստացվեց: Ըմբշամարտի այսօրվա օրենքներն այդպիսին են: Մտածում էի, որ նա եզրափակչում կլինի: Ամեն դեպքում գոհ եմ Չալյանի մրցելույթներից:

85 կգ Արթուր Շահինյանն առաջին գոտեմարտում վստահ հաղթեց: Երկրորդում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին: Ամեն դեպքում, Շահինյանի առավելությունն իսկապես ակնհայտ էր»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված