Հովհաննես Բաչկով. Այս անգամ չհաջողվեց պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելՀովհաննես Բաչկով. Այս անգամ չհաջողվեց պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնել

Հովհաննես Բաչկով. Այս անգամ չհաջողվեց պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնել

04.09.17 11:51
Հովհաննես Բաչկով. Այս անգամ չհաջողվեց պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնել

Լուսադեմին Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ) եւ Կարեն Տոնականյանը (60 կգ) Համբուրգում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձան Երեւան:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ՀԱՕԿ լրատվականին ասաց.

«Այս անգամ ոսկի նվաճել չհաջողվեց: Բավարարվեցի բրոնզով: Բայց ամեն ինչ կանենք, որպեսզի առաջ գնանք: Կուբացու հետ ավելի շատ մենամարտում էի կամքի ուժով, քանի որ ընթացքում զգում էի, թե որքան հոգնածություն կար մեջս: Չէի հասցրել վերականգնվել: Սա արդարանալու համար չեմ ասում: Եվրոպայի առաջնությունից շատ քիչ ժամանակ էր անցել եւ չէի հասցրել վերականգնվել: Մոնղոլ եւ ղազախ մրցակիցներիս հետ էլ ավելի շատ էներգիա էի ծախսել: Սրանք կապված են միմյանց հետ: Ի վերջո, օրգանիզմի հետ գործ ունենք: Այդ մենամարտում կուբացին իրեն ավելի լավ էր զգում»:

Կարեն Տոնականյանն ավելի քչախոս էր: Նա դժգոհ է իր մասնակցությունից.

«Չստացվեց: Աշխարհի առաջնությունում թույլ բռնցքամարտիկներ չկան, բոլորն էլ գալիս են վարկանիշով՝ ընտրված մարզիկներ են: Թե ինչը եւ ինչու չստացվեց, մարզիչների հետ կվերլուծենք եւ կաշխատենք հետագայում թույլ տրված սխալները չկրկնել», - ասաց նա:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված