Ունիվերսիադա. Ուշուիստ Կարապետ Թեւոսյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել
28.08.17 11:32Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող ամառային 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ուշուիստ Կարապետ Թեւոսյանն (70 կգ) անցել է կիսաեզրափակիչ եւ առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։
Քառորդ եզրափակչում Թեւոսյանը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Սլիպցովին: Նրանց մրցավեճի առաջին ռաունդում Բելառուսը հաշվի մեջ առաջ է եղել՝ 1:0: Սակայն ընդմիջումից հետո Կարապետը բացահայտ առավելություն է ստացել եւ մրցակիցը ստիպված հրաժարվել է մարտը շարունակելուց:
Այսօր Թեւոսյանը կիսաեզրափակչում կմրցի իրանցի Ջաֆար Շիրզադեհի հետ: Հայաստանի երկրորդ ուշուիստը՝ Հայկ Գասպարյանը (60կգ), դուրս է մնացել մրցանակային տեղի համար պայքարից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան:
Ավելի վաղ, ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանին չէր հաջողվել 10 մ անհատական աշտարակացատկ մրցաձեւում անցնել եզրափակիչ։ Նա վաստակել էր 342,60 միավոր։