Ֆուտզալ. «Լեոն» անցել է հաջորդ փուլՖուտզալ. «Լեոն» անցել է հաջորդ փուլ
Ֆուտզալ. «Լեոն» անցել է հաջորդ փուլ
25.08.17 13:31Կիպրոսում ընթացող ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 7:0 հաշվով հաղթել է մոլդովական «Կլասիկին»:
Գոլերի հեղինակներ են դարձել Մարկո Ռադովանովիչը (4), Տիգրան Կիրակոսյանը, Գեղամ Մարտիրոսյան-Ֆրիզենը, Գոռ Սարգսյանը: Խմբի մյուս խաղում Կիպրոսի «Անորտոսիսը» 7:4 հաշվով հաղթել է Ուելսի «Ռեքսեմին»:
Առաջին տուրում «Լեոն» 5:1 հաշվով հաղթել էր «Անորտոսիսին»: Հայկական թիմը ժամանակից շուտ ապահովել է տեղը հաջորդ փուլում:
Օգոստոսի 26-ին «Լեոն» կհանդիպի «Ռեքսեմին»:
Աղբյուրը՝ ՈՒԵՖԱ
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված