Կարեն Բաղդասարյան. Թայփեյում բոլոր մարմնամարզիկներն էլ փորձեցին հանդես գալ ողջ կարողությունովԿարեն Բաղդասարյան. Թայփեյում բոլոր մարմնամարզիկներն էլ փորձեցին հանդես գալ ողջ կարողությունով

Կարեն Բաղդասարյան. Թայփեյում բոլոր մարմնամարզիկներն էլ փորձեցին հանդես գալ ողջ կարողությունով

25.08.17 12:07
Կարեն Բաղդասարյան. Թայփեյում բոլոր մարմնամարզիկներն էլ փորձեցին հանդես գալ ողջ կարողությունով

Մեր ուսանող մարմնամարզիկներն այս գիշեր Համաշխարհային ուսանողական խաղերից վերադարձան Երեւան: Թիմի եւ Արթուր Թովմասյանի անձնական մարզիչ Կարեն Բաղդասարյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց մարզիկների մրցելույթները.

«Արթուր Դավթյանը երեք օր հավասար կռիվ տվեց աշխարհի ուժեղագույն մարմնամարզիկների հետ: Բազմամարտում նա գրավեց հինգերորդ տեղը, բայց մենք նրանից գոհ ենք այն առումով, որ վեց գործիքի վրա պայքարում աշխարհի հինգ ուժեղագույնների մեջ տեղ զբաղեցնելը քիչ բան չէ: Նա նժույգ թափերում եզրափակիչ չէր մտել, սակայն հրաժարվող եղավ ու նա հնարավորություն ստացավ: Դավթյանն իր վարժությունը կատարեց առավելագույնս լավ: Միայն վարժության նախնական բազային գնահատականի պատճառով բրոնզե մեդալին միավորի հազարերորդական մաս չբավականացրեց ու բավարարվեց չորրորդ տեղով: Արթուրը եզրափակիչ անցել էր հենացատկում եւ օղակներ վարժությունում: Հենացատկում նույնպես նրա վարժության բազային միավորը զիջում էր առաջատարներին եւ մեդալ նվաճելու համար Արթուրը, ինչպես ասում են, գնաց վաբանկ: Ցատկը գերազանց կատարեց, սակայն վայրէջքի պահին ձեռքով հպվեց հատակին:

Օղակներ վարժության եզրափակչում մեդալ նվաճելու Դավթյանի շանսերը համեմատաբար քիչ էին, քան Արթուր Թովմասյանինը, որը նախնական փուլում զբաղեցրել էր իներորդ հորիզոնականը եւ եզրափակչի առաջին պահեստային մարզիկն էր: Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մարզիչներով ու Արթուր Դավթյանի հետ խորհրդակցելով՝ որոշում կայացրինք, որ Դավթյանը հրաժարվի այդ ձեւից ու Թովմասյանին իրեն ցուցադրելու եւս մեկ հնարավորություն տրվի: Եվ Արթուր Թովմասյանը լիովին արդարացրեց սպասելիքները՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

Ինչ վերաբերում է Արմեն Պետրոսյանին, նա մասնակցեց նժույգ թափերին եւ ազատ վարժություններին, սակայն երկուսում էլ նրա մոտ չստացվեց»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված