Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով է մեկնարկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունումՖուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով է մեկնարկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով է մեկնարկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում

25.08.17 09:18
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով է մեկնարկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում

Կիպրոսում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլը: F խմբի մրցաշարի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 5:1 հաշվով հաղթել է Կիպրոսի չեմպիոն«Անորտոսիսին»:

Մեր թիմի կազմում երկու անգամ աչքի է ընկել Գարեգին Մաշումյանը, մեկական գոլ խփել են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Դոքմանյանը եւ Սերգեյ Լոգինովը:

Խմբի մյուս խաղում Մոլդովայի «Կլասիկը» 7:4 հաշվով հաղթել է Ուելսի «Ռեքսեմին»:

Օգոստոսի 24-ին «Լեոն» կհանդիպի «Կլասիկ»-ին: Ընտրական խմբերի ութ հաղթողները կանցնեն հաջորդ փուլ:


Աղբյուրն ու լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված