Մադրիդի «Ռեալն» անցկացրեց առաջին խաղը Լա լիգայի նոր մրցաշրջանում
21.08.17 09:55Մադրիդի «Ռեալն» անցկացրեց առաջին խաղը Լա լիգայի նոր մրցաշրջանում՝ արտագնա խաղում մրցելով «Դեպորտիվոյի» դեմ։
Չնայած Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությանը, «Ռեալին» հաջողվեց վստահ հաղթանակ տանել գալիսիական ակումբի նկատմամբ։
Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Գարեթ Բեյլը՝ օգտվելով Կարիմ Բենզեմայի փոխանցումից։ Ընդամենը 7 րոպե անց Մարսելոյի հիասքանչ փոխանցումը օգնեց Կազեմիրոյին խփել խաղի երկրորդ գնդակը։
Չնայած նրան, որ մրցակիցը փորձում էր մեծ ճնշում գործադրել ու գրավել Նավասի դարպասը, կոստառիկացին վստահ խաղ ցուցադրեց մի շարք դրվագներում, իսկ ահա 62-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո Գարեթ Բեյլը փոխանցում կատարեց Թոնի Կրոսին, որն էլ ճշգրիտ հարվածով հաշիվը դարձրեց 0-3:
Ավելին, խաղի 89-րդ րոպեին «Դեպորտիվոն» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, բայց Ֆլորին Անդոնեի հարվածից հետո Կեյլոր Նավասը փրկեց «Ռեալին» բաց թողած գոլից։
Խաղի 92-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու դաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը։
«Դեպորտիվո» 0-3 «Ռեալ Մադրիդ»
Գոլերը՝ Բեյլ 20, Կազեմիրո 27, Կրոս 62
Հեռացում՝ Ռամոս 92
http://realmadrid.am