Հայաստանի հավաքականին չհաջողվեց հաղթել Բոսնիա եւ Հերցեգովինային
21.08.17 09:41Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն։
Որոշիչ խաղում մեր թիմը 66։83 հաշվով սեփական հարկի տակ զիջեց մրցակցին։ Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կանցներ հաջորդ փուլ, սակայն մեր բասկետբոլիստներին մի փոքր չբավականացրեց։
Առաջին քառորդում մերոնք առջեւում էին՝ 25։24։ Սակայն մեծ ընդմիջումից առաջ դրությունը փոխվեց եւ հյուրերը հաշվի մեջ առաջ անցան՝ 44։41։ Երրորդ քառորդում մրցակիցը կրկին հաղթում էր երեք միավորի տարբերությամբ։ Վերջին քառորդում Բոսնիա եւ Հերցեգովինան կարողացավ մեծացնել հաշվի տարբերությունը՝ խաղն ավարտելով 66։83 հաշվով։
Հայաստանի հավաքականում լավագույնը Ռայան Բոթրայթն էր։ Նա վաստակեց 22 միավոր։
Այսպիսով, ԱԱ-2019-ի նախընտրական փուլի A խմբում հաջորդ փուլ անցան Շվեդիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականները։