Մխիթարյանի ու Բլինդի իրացրած հարվածների շնորհիվ անգլիական ակումբը հաղթել էՄխիթարյանի ու Բլինդի իրացրած հարվածների շնորհիվ անգլիական ակումբը հաղթել է

Մխիթարյանի ու Բլինդի իրացրած հարվածների շնորհիվ անգլիական ակումբը հաղթել է

24.07.17 10:20
Մխիթարյանի ու Բլինդի իրացրած հարվածների շնորհիվ  անգլիական ակումբը հաղթել է

ԱՄՆ-ում՝ International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»՝ (1:1; 2:1՝ 11 մ. ) Խաղի հյիմնական ժամանակում հաշիվը բացել է մանկունյանցիների կիսապաշտպան Ջեյսի Լինգարդը, իսկ 69-րդ րոպեին «արքայական ակումբը» Կազեմիրոյի իրացրած 11 մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսում:

Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հենց Մխիթարյանի ու Բլինդի իրացրած հարվածների շնորհիվ է անգլիական ակումբը հաղթել: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդին» ԱՄՆ-ում մնացել է անցկացնել վերջին ընկերական հանդիպումը:

Հուլիսի 26-ին նրա մրցակիցը կլինի «Բարսելոնան»: International Champions Cup «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 (1:2՝ 11 մետրանոց հարվածաշարով) Կազեմիրո, 69 (11մ) – Ջեյսի Լինգարդ, 45+1



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված