Սուսերամարտիկներ Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանըՍուսերամարտիկներ Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը

Սուսերամարտիկներ Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը

21.07.17 13:29
Սուսերամարտիկներ Էմմա Պողոսովան եւ Արմեն Արազյանը մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը

երմանիայի Լայպցիգ քաղաքում ընթանում է սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Խոցացուսեր զենքաձեւի կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակով անցել է խմբային փուլը: 128-ի պայքարում նա առավելության է հասել պարագվայցի Մոնսերատ Վիվերոսի նկատմամբ, սակայն լավագույն 64-ի համար մենամարտում Էմման պարտվել է լեհ Ռենատա Կնապիկին եւ զբաղեցրել 96-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց խոցասուսեր զենքաձեւում Հայաստանը ներկայացրել է Արմեն Արազյանը: Նա նույնպես խմբային փուլն անցել է երկու հաղթանակով: Արազյանը 256-ի պայքարում հաղթել է Մալթայի ներկայացուցիչ Անդրե Զահրային, իսկ 128-ի պայքարում պարտվել` արգենտինացի Խեսուս Լուգոնեսին: Արազյանը զբաղեցրել է 158-րդ տեղը:

Արմեն Արազյանը բնակվում է Գերմանիայում: Նա մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Արազյանն ինքն է դիմել Հայաստանի դրոշի ներքո գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար: Ֆեդերացիան նրան չի մերժել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված