Հայ շախմատիստները հետ են մնում «Սեւանա լիճ 2017» միջազգային մրցաշարի առաջատարներիցՀայ շախմատիստները հետ են մնում «Սեւանա լիճ 2017» միջազգային մրցաշարի առաջատարներից
Հայ շախմատիստները հետ են մնում «Սեւանա լիճ 2017» միջազգային մրցաշարի առաջատարներից
21.07.17 11:30Սեւանում ընթացող «Սեւանա լիճ 2017» 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարի (10 մասնակից, 9 տուր) յոթ տուրերից հետո, միանգամից երեք մասնակիցներ վաստակել են 5-ական միավոր:
Հայաստանցի հինգ շախմատիստներ ընթանում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում:
Մրցաշարային աղյուսակ. 1-3. Մարտին Կրավցիվ (Ուկրաինա), Թամիր Նաբաթի (Իսրայել), Ամին Բասսեմ (Եգիպտոս)` 5-ական միավոր, 4-6. Դարիուշ Շվերց (Լեհաստան), Իգոր Կովալենկո (Լատվիա), Մանուէլ Պետրոսյան` 4-ական, 7. Հովհաննես Գաբուզյան` 3, 8-9. Տիգրան Հարությունյան, Հայկ Մարտիրոսյան` 2-ական, Սամվել Տեր-Սահակյան` 1:
8-րդ տուրի պարտիաները կկայանան հուլիսի 21-ին:
Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված