Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունըՄեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը
Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը
16.05.17 14:58Երեկ Երեւանում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: 13 քաշային կարգում պայքարում են մոտ 230 մարզիկներ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից:
Բռնցքամարտիկները մեկնարկել են 1/16-րդ եզրափակչից:
Մրցումային առաջին օրը ներկա էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Այժմ ազգային թիմը մարզվում է Ծաղկաձորում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը՝ մարզիչը նշեց, որ հավաքականը ամսվա վերջին կմեկնի Լեհաստան` ուսումնամարզական հավաք անցկացնելու: Այդ ընթացքում հայ բռնցքամարտիկները նաեւ մրցամարտեր կանցկացնեն լեհ մարզիկների հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված