Մաթևոս Իսահակյանը հանդես կգա Formula V8 3.5-ումՄաթևոս Իսահակյանը հանդես կգա Formula V8 3.5-ում

Մաթևոս Իսահակյանը հանդես կգա Formula V8 3.5-ում

20.01.17 12:21
Մաթևոս Իսահակյանը հանդես կգա Formula V8 3.5-ում

Ռուսական SMP Racing ծրագրի արշավորդ Մաթևոս Իսահակյանը մրցաշրջանը կանցկացնի Formula V8 3.5-ի Համաշխարհային սերիայում՝ իսպանական AV Formula թիմի կազմում:

Formula V8 3.5-ը F1-ից հետո ամենահեղինակավոր սերիաներից է համարվում: Այդտեղից «Արքայական ավտոսպորտ» են գնացել Ռոբերտ Կուբիցան ու աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը:

Ռուսաստանցի արշավորդն իր նորամուտը նշել է այս առաջնությունում՝ նախորդ մրցաշրջանում ու 2 անգամ պոդիում է բարձրացել: Ավելին՝ 18 տարեկանում դարձել է սերիայի ամենաերիտասարդ արշավորդն, ով փոուլ-փոզիշն է նվաճել:

«Մենք ուրախ ենք Մաթևոսին ողջունել մեր թիմում: Նախորդ մրցաշրջանում՝ չնայած այ բանին, որ Իսահակյանի համար այն նորամուտային էր, Մաթևոսը վառ մրցարշավներ է անցկացրել, պոդիում բարձրացել ու լավ արդյունքներ ցուցադրել որակավորման մրցումներում՝ մրցաշրջանի ընթացքում»,-ասել է թիմի ղեկավար Ադրիան Վալլեսը:

«Ես երջանիկ եմ այս առաջնությունում ելույթներս շարունակելու համար, առավել ևս՝ նման լավ պատմություն ունեցող թիմում: Այժմ ես ավելի լավ եմ ծանոթ մեքենային, ուստի՝ իմ 2-րդ մրցաշրջանն այստեղ ավելի հաջող կդասավորվի: Հուսամ, կկարողանանք մրցանակային եռյակում տեղ գտնելու համար պայքարել»,-ասել է Իսահակյանը:

Նշենք, որ մրցաշրջան 2017-ի առաջին էտապը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Մեծ Բրիտանիայում:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված