Մրցաշրջան 2016-ի 10 լավագույն սամբիստներըՄրցաշրջան 2016-ի 10 լավագույն սամբիստները

Մրցաշրջան 2016-ի 10 լավագույն սամբիստները

16.12.16 13:02
Մրցաշրջան 2016-ի 10 լավագույն սամբիստները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով Մրցաշրջան 2016-ի արդյունքները ավանդույթի համաձայն հրապարակում է տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը:

1. Վաչիկ Վարդանյան-Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սամվել Ավդալյան/

2. Տիգրան Կիրակոսյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Աղասի Գալստյան/

3. Գրիգոր Մխիթարյան-Եվրոպայի չեմպիոն /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/

4.Մաքսիմ Մանուկյան-Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/

5.Դավիթ Գրիգորյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան/

6. Ասյա Լալազարյան- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սերոբ Ավետիսյան/

7.Էդիկ Պետրոսյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր / «Սևան» գյուղական մարզական հ/կ Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Մանվել Խոյեցյան/

8. Մխիթար Մխիթարյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /«Սևան» գյուղական մարզական հ/կ Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Մանվել Խոյեցյան/

9. Վահան Նիկոլայան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Վովիկ Խոջայան/

10.Արսեն Ղազարյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր /Վանաձորի Գ.Ղազարյանի ակումբ, մարզիչ՝ Գագիկ Ղազարյան/

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող սամբիստները 2016թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 28 մեդալ, որից՝ 1 ոսկե, 11՝ արծաթե, 16՝ բրոնզե: Հայաստանի սամբոյի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ, պատանեկան հավաքականը՝ 4-րդ տեղը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված