Գոռ Մինասյանն ՈՒկրաինայում կպարգևատրվիԳոռ Մինասյանն ՈՒկրաինայում կպարգևատրվի

Գոռ Մինասյանն ՈՒկրաինայում կպարգևատրվի

01.12.16 15:06
Գոռ Մինասյանն ՈՒկրաինայում կպարգևատրվի

«Ոսկե Մանգուստ» միջազգային մարզական ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի Օդեսա քաղաք կմեկնեն 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Գոռ Մինասյանը (105+ կգ) և նրա անձնական մարզիչ Հակոբ Փիլոսյանը:

Մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն 8-րդ անգամ: Կազմակերպիչները մրցանակներ են նախապատրաստել սպորտին և մարզաշխարհին երկար տարիներ նվիրված անձանց համար: Մեծարվում են տարբեր մարզաձևերի մարզական տարվա չեմպիոնները, նրանց մարզիչները, ինչպես նաև սպորտի մասսայականացման և տարածման գործում մեծ ավանդ ունեցող անձինք:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու են մարզիկներ և մարզիչներ ավելի քան 10 երկրներից: Հայաստանի Հանրապետությունից միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվել են անձամբ Գոռ Մինասյանը և Հակոբ Փիլոսյանը, որոնց, ըստ կազմակերպիչների տարածած հաղորդագրության, հանձնվելու է «Սպորտում ունեցած հատուկ ավանդի և սպորտի զարգացմանը նպաստելու համար» շքանշաններ:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված