Խուրշուդյանն, այնուամենայնիվ, կվերադարձնի մեդալըԽուրշուդյանն, այնուամենայնիվ, կվերադարձնի մեդալը
Խուրշուդյանն, այնուամենայնիվ, կվերադարձնի մեդալը
24.11.16 13:21Եվրոպայի գործող չեմպիոն, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն, այնուամենայնիվ, կվերադարձնի 2012թ-ի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը:
Այդ մասին մարզուհին հայտարարել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Եթե իմ որոշելիքը լիներ` չէի վերադարձնի, բայց օրենքն այդպիսին է, պարտավոր ենք հետ տալ», ասաց Խուրշուդյանը: Իսկ Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքանի մարզիչ Փաշիկ Ալավերդյանն էլ նշեց, որ պատասխանել են ՄՕԿ-ին ու համաձայնել լաբորատորիայի հրապարակած արդյունքների հետ:
«Մենք պատասխանել ենք կոմիտեին և ասել, որ համաձայն ենք լաբորատորիայի հրապարակած արդյունքների հետ: Ինչ որոշում ուզում են թող կայացնեն», - ասաց նա` ավելացնելով, որ ոչ մի քայլ չեն պատրաստվում անել մեդալը պահելու համար:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված