Yerkir.am. Խուրշուդյանը հրաժարվում է մեդալը վերադարձնել
23.11.16 11:08Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել էր որակազրկված մարզիկների նոր անունները, ովքեր արգելված նյութեր օգտագործելու պատճառով ժամանակավորապես արգելվել է մասնակցել միջազգային մրցումների:
Այդ մարզիկների թվում էր նաև Հռիսիմե Խուրշուդյանը: Օրերս հայտնի դարձավ, որ ՄՕԿ-ը ՀԱՕԿ-ից պահանջել է՝ հնարավորինս արագ կազմակերպել Լոնդոն-2012-ում Հռիփսիմե Խուրշուդյանի նվաճած բրոնզե մեդալը: Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ը՝ մարզուհին հրաժարվել է վերադարձնել մեդալը:
«Ես ոչ մեկին հետ չեմ տա իմ նվաճած մեդալը:
Եթե ինչ-որ բան սխալ եմ արել, թող նույն պահին վերցնեին այն: 4 տարի է անցել, և հիմա մեդալը հետ վերադարձնելը աբսուրդ է: Ես իրենց մեդալ տվողը չեմ: Եթե խթանիչ օգտագործած լինեի, թող հենց տվյալ պահին որակազրկեին: Այդպիսի բան գոյություն չունի: Մենք միայն վիտամիններ ենք օգտագործում, այն էլ` բժշկի հսկողությամբ»,- ասել մարզուհին: