Միսկիրտչյանը կմրցամարտի Կինշասայում (տեսանյութ)
25.10.16 13:44Հոկտեմբերի 28-ին Կոնգոյի դեմոկրատական հանրապետության մայրաքաղաք Կինշասա քաղաքում՝ Pullman հյուրանոցում, կկայանա հայազգի բռնցքամարտիկ, EBU վարկածով Եվրոպայի եռակի չեմպիոն, Բելգիայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի մրցամարտը գանացի Կամարուդին Բոեֆայոյի հետ:
Երեկոն, որը կազմակերպել են Կոնգոյի հայերի միությունն ի դեմս Հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի, ինչպես նաև՝ Գարրո Նանիկյանն ու Մարկ Բլանշոնը, նվիրված է Մոհամեդ Ալի-Ջորջ Ֆորման մարտի 42-րդ տարեդարձին: Հիշեցնենք, որ հիշարժան այդ մրցամարտը, որից հետո Ալին փառքի գագաթնակետին էր Չնա հաղթել էր մի մենամարտում, որտեղ մրցակից չեմպիոնը ֆավորիտ էր համարվումՃ տեղի էր ունեցել հենց Կինշասայի հյուրանոցում՝ 1974թ-ի հոկտեմբերի 30-ին:
Հոկտեմբերի 28-ին կայանալիք երեկոն 6 մրցամարտ է ներառելու, իսկ երեկոյի գլխավոր մարտը հենց Միսկիրտչյան-Բոեֆայո մրցամարտը կլինի:
Ի դեպ, հարկ է նշել, որ Ալեքս Միսկիրտչյանն իր թիմի հետ մտադիր է արդեն հաջորդ՝ 2017թ-ին մրցամարտ անկացնել հայրենիքում՝ Երևանում, սակայն առավել մանրամասն այդ ամենի մասին կխոսվի Կինշասայի մրցերեկոյից հետո: