Արոնյանի ու Կաոիլիի արկածները ԻրանումԱրոնյանի ու Կաոիլիի արկածները Իրանում
Արոնյանի ու Կաոիլիի արկածները Իրանում
18.10.16 16:24Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ նրա ընկերուհին կինը՝ Արիանա Կաոիլին, օրերս լուրջ փորձության են ենթարկվել:
Զույգը նախորդ շաբաթ ճամփորդության է մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանում Արոնյանն ու Կաոիլին ցանկացել են բարձրանալ այդ երկրի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդ լեռը:
Ըստ որոշ տեղեկությունների, վերելքի ժամանակ ուժեղ բուք է սկսվել, որի պատճառով ընդհատվել է կապը ճամբարի հետ: Լեռնագնաց ամուսինների մասին երկու օր լուր չի ստացվել։
Այժմ, սակայն, Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին բարեհաջող վերադարձել են ճամբար, իսկ այժմ գտնվում են Թեհրանում Հայաստանի դեսպանատանը: Նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված