Ռիո-2016. Բաչկովը նույնպես պարտվեցՌիո-2016. Բաչկովը նույնպես պարտվեց
Ռիո-2016. Բաչկովը նույնպես պարտվեց
14.08.16 20:32Ռիո-2016-ի մրցումային հերթական օրվա՝ հայ օլիմպիականների անհաջող ելույթները շարունակվում են: Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ու բռնցքամարտիկ Արամ Ավագյանի պարտություններին հաջորդեց 64կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի պարտությունը:
Գյումրեցի մարզիկի մրցակիցը 1/8 եզրափակչում չինացի Քսյանսուն Հուն էր: Ու չնայած 1-ին ռաունդում Բաչկովը հաղթեց մրցակցին, սակայն վերջնարդյունքում առավելությունը չինացունն էր:
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Բաչկովը 2:1 հաշվով հաղթել էր 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնին:
Նշենք, որ այսօր դեռ մրցասպարեզ է դուրս գալու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված