Ռիո-2016. օրվա 2-րդ պարտությունըՌիո-2016. օրվա 2-րդ պարտությունը

Ռիո-2016. օրվա 2-րդ պարտությունը

14.08.16 18:46
Ռիո-2016. օրվա 2-րդ պարտությունը

Ամառային 31-րդ օլիմպիական Խաղերի հերթական օրը Հայաստանի մարզական պատվիրակության 2-րդ ներկայացուցիչը պարտություն կրեց: 75կ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի պարտությանը հաջորդեց բռնցքամարտիկ, 56կգ քաշային Արամ Ավագյանի պարտությունը 1/8 եզրափակչում;

Այս փուլում Արամի մրցակիցը իրլանդացի Մայքլ Քոնլանն էր, ով, ի տարբերություն մեր մարզիկի, առաջին շրջանում ազատ էր ու չէր մրցամարտել: Քոնլանն, ի դեպ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, ինչպես նաեւ 2015թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Հավելենք, որ այսօր օլիմպիական մրցելույթները շարունակելու են բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված