Ռիո-2016. Ջուլֆալակյանը պարտվեց մեկնարկումՌիո-2016. Ջուլֆալակյանը պարտվեց մեկնարկում

Ռիո-2016. Ջուլֆալակյանը պարտվեց մեկնարկում

14.08.16 17:30
Ռիո-2016. Ջուլֆալակյանը պարտվեց մեկնարկում

Օգոստոսի 14-ին Օլիմպիական Ռիոյում իրենց մրցելույթները սկսեցին հայ ըմբիշները: Մեկնարկը տվեց 75կգ քաշային, Լոնդոնի օլիմպիական Խաղերի արծաթե մեդալակիր, 2014թ-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Մեր մարզիկը, ցավոք, հենց մեկնարկային գոտեմարտում ուղին զիջեց Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին՝ 3:2 հաշվով պարտվելով վերջինիս:

Նշենք, որ թեեւ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ ցուցադրելու է մեր մարզիկների գոտեմարտերը ու թեեւ Հանրային մեկնաբան Կարեն Գիլոյանը մեկնաբանում էր հենց Ջուլֆալակյան-Ալեքսանդրով գոտեմարտը, սակայն ռեժիսորները մեզ էին մատուցում մյուս գորգում զուգահեռ ընթացող գոտեմարտը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված