Ռիո-2016-ի առաջին հակահերոսըՌիո-2016-ի առաջին հակահերոսը

Ռիո-2016-ի առաջին հակահերոսը

05.08.16 20:06
Ռիո-2016-ի առաջին հակահերոսը

Մարոկկացի բռնցքամարտիկ Հասան Սաադային ձերբակալել են Օլիմպիական ավանում սպասուհիներին բռնաբարելու մեձ կասկածանքով։

Հասան Սաադան պետք է օլիմպիական ռինգ դուրս գար արդեն վաղը՝ օգոստոսի 6–ին, սակայն առաջիկայում նա ստիպված է մնալ է Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանական բաժանմունքում։

Սաադայի ձերբակալության մասին հայտարարվել էր այսօր, թեեւ միջադեպը գրանցվել էր դեռևս օգոստոսի 3–ին։

Սաադան ձերբակալվել է 15 օրով` մինչև հանգամանքների պարզելը։ Մեղքն ընդունելու դեպքում մարզիկին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Սաադան 1/16 եզրափակչում մինչև 81 կգ քաշային կարգում պետք է հանդիպեր թուրք Մեհմեթ Նադիրի հետ։ Այժմ թուրքն առանց պայքարի կանցնի երկրորդ շրջան, որտեղ նրան սպասելու է 1/16–ից ազատված Խուլիո Սեսար Լա Կրուսը։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված