Լյուիս Հեմիլթոնը՝ Հունգարիայի գրան-պրիի հաղթողԼյուիս Հեմիլթոնը՝ Հունգարիայի գրան-պրիի հաղթող
Լյուիս Հեմիլթոնը՝ Հունգարիայի գրան-պրիի հաղթող
24.07.16 18:37Mercedes-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով Հունգարորինգ ավտոդրոմում ավարտվեցին Հունգարիայի 2016թ-ի գրան-պրին:
Սա բրիտանացու 5-րդ հաղթանակն էր մրցաշրջանում ու 48-րդը՝ կարիերայում: 2-րդը եզրագիծը հատեց Հեմիլթոնի թիմակից Նիկո Ռոսբերգը: Պոդիումային եզրագիծ ունեցավ նաեւ Red Bull-ի ավստրալացի արշավորդ Դանիել Ռիկիարդոն:
Այս հաղթանակից հետո Հեմիլթոնը գլխավորեց անձնական հաշվարկը: Բրիտանացին 6 միավորով առաջ է իր թիմակից Նիկո Ռոսբերգից: Երրորդն անձնական հաշվարկում Դանիել Ռիկիարդոն է:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված