Հովհաննես Բաչկովը՝ վարկանշային մրցաշարի հաղթողՀովհաննես Բաչկովը՝ վարկանշային մրցաշարի հաղթող
Հովհաննես Բաչկովը՝ վարկանշային մրցաշարի հաղթող
09.07.16 19:15Վենեսուելայում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանշային մրցաշարի եզրափակչում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Քաթարը ներկայացնող Տուլասի Թարումալինգամին և նվաճեց ոսկե մեդալ։
Հիշեցնենք, կիսաեզրափակչում Բաչկովը հաղթելով ուկրաինացի Մատվիչուկին` ապահովել էր Օլիմպիական խաղերի ուղեգիր:
64 կգ քաշային կարգում հանդես էր գալիս 7 մարզիկ։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցի ռեկորդային` 5 մարզիկով:
ՀԲՖ
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված