Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկված է ու հեռացված մրցումների մասնակցությունիցՀռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկված է ու հեռացված մրցումների մասնակցությունից

Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկված է ու հեռացված մրցումների մասնակցությունից

21.06.16 12:44
Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկված է ու հեռացված մրցումների մասնակցությունից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է այն ծանրորդների անունները, ում` 2008 թ Օլիմպիական խաղերի դոպինգ-թեսթերը դրական արդյունք են գրանցել: Ցուցակում ում տեղ է գտել 7 մարզիկ, այդ թվում նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Նրա արյան մեջ հայտնաբերվել է ստանոզոլոլ, որը համարվում է ուժային դիմացկունության համար լավագույն միջոցներից մեկը:

Ձեզ ենք ներկայացնում մարզիկ-մարզուհիների ամբողջական ցանկը

Մարինա Շաշինովա (Ռուսաստան, արծաթ 58կգ քաշային կարգում)

Նադեժդա Եվստյուխինա (Ռուսաստան, բրոնզե մեդալ 75կգ)

Հռիփսիմե Խուրշուդյան (ՀԱՅԱՍՏԱՆ, 11-րդ տեղ, 75կգ)

Նուրկան Թայլան, (Թուրքիա)

Իլյա Իլին (Ղազախստան, ոսկե մեդալ, 94 կգ)

Ալեքսանդր Դուդոգլո, (Մոլդովիա, 69 կգ)

Ինտիգամ Զաիրով( Ադրբեջան, 9-րդ տեղ, 85կգ)

Մարզիկները ժամանակավորապես որակազրկած են մինչև գործի քննության ավարտը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված