Նիկո Ռոսբերգը` Բաքվի գրան-պրիի 1-ին հաղթող (լուսանկար)Նիկո Ռոսբերգը` Բաքվի գրան-պրիի 1-ին հաղթող (լուսանկար)

Նիկո Ռոսբերգը` Բաքվի գրան-պրիի 1-ին հաղթող (լուսանկար)

20.06.16 09:04
Նիկո Ռոսբերգը` Բաքվի  գրան-պրիի 1-ին հաղթող (լուսանկար)

Բաքվում կայացած դեբյուտային գրան-պրին ավարտվեց ընթացիկ մրցաշրջանի առաջատար Նիկո Ռոսբերգի հաղթանակով:

Ռոսբերգի այս հաղթանակը 5-րդն էր մրցաշրջանում ու ուղեկցվեց «մեծ սաղավարտով»` փոուլ, մրցարշավի լավագույն շրջան ու առաջատարություն ողջ մրցարշավի ընթացքում: Նման արդյունքի Ռոսբերգը հասավ կարիերայի ընթացքում 2-րդ անգամ:

Նրա թիմակից ու առաջիկա հետապնդող Լյուիս Հեմիլթոնին ողջ ուիք-էնդի ընթացքում հետևում էին անհաջողությունները: Ուստի` Հեմիլթոնը միայն 5-րդը կարողացավ հատել եզրագիծը:

Mercedes-ի արշավորդի հետ պոդիում բարձրացան նաև Սեբաստյան Ֆետտելը Ferrari-ից ու Սերխիո Պերեսը Force India-ից: Վերջինս մրցարշավի վերջին շրջանում վազանցեց Կիմի Ռայկոնենին` 3-րդ տեղի համար պայքարում, սակայն անգամ առանց դրա ֆինն արշավորդի արդյունքին ավելացվելու էր 5վ տուգանք ստյուարդների որոշմամբ, ինչը մինչ վազանցն արդեն Պերեսին պոդիում էր պարգևում:

Անձնական հաշվարկում արշավորդները հետևյալ դասավորվաությունն ունեն:

Այսպիսին է կոնստրուկտորների գավաթի ներկայիս վիճակը:

2 շաբաթ անց պայքարը կշարունակվի Ավստրիայում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված