Եվրոպայի 23-րդ գրան-պրին՝ LIVE
19.06.16 16:52
2016թ-ին F1-ի օրացույց վերադարձավ Եվրոպայի գրան-պրին, որը մինչ 2012թ-ը ընդունում էին Վալենսիայի, Նյուրբուրգրինգի, Խերեսի, Դոնինգթոնի ու Բրենդս Հաթչի ավտոդրոմները:
2016թ-ից՝ 4 տարվա ընդմիջումից հետո, Եվրոպայի գրան-պրին նոր գրանցում ունի՝ Ադրբեջան, Բաքու:
Բաքվի քաղաքային մրցուղին ամենաարագն է քաղաքային մրցուղիների թվում: Շրջանի երկարությամբ այն զիջում է միայն Սպային, իսկ շրջադարձերի քանակով՝ միայն Սինգապուրին ու Աբու-Դաբիին: Բացի այդ, այս մրցուղին ժամացույցի սլաքի ուղությանը հակառակ է գնում: Հաշվարկած առավելագույն արագությունն ուղղի վերջնամասում 340կմ/ժ է, նվազագույնը՝ 8կմ/ժ:
Մրցուղին 20 շրջադարձ ունի՝ 12 ձախ ու 8 աջ: Դրանցից 8-ը 90 աստիճանանոց շրջադարձեր են: Մրցուղու լայնությունը կազմում է 13-ից մինչեւ 7.6մ (Հին քաղաքում՝ 7--րդ ու 8-րդ շրջադարձերի հատվածում):

