Բաքվում առաջին փոուլը Ռոսբերգինն էԲաքվում առաջին փոուլը Ռոսբերգինն է

Բաքվում առաջին փոուլը Ռոսբերգինն է

18.06.16 19:42
Բաքվում առաջին փոուլը Ռոսբերգինն է

Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով ավարտվեցին F1-ի Եվրոպայի գրան-պրիի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցնող 1-ին էտապը:

Ռոսբերգը 1.42,758 արդյունքը ցուցադրեց՝ գլխավորելով սեսսիայի արձանագրությունը, մինչդեռ նրա թիմակից, աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը 11-րդ շրջադարձում բախվեց պատին՝ կոտրելով իր մեքենայի առջեւի կախոցքը: Մինչ այդ Լյուիսին հաջողվել էր մրցունակ ժամանակ գրանցել, արդյունքում նա զբաղեցրեց արձանագրության 10-րդ հորիզոնականը:

2-րդ ժամանակը գրանցեց Սերխիո Պերեսը, սակայն վաղը մեքսիկացին մեկնարկային ցանցում 5 դիրք կկորցնի փոխանցման տուփի փոխարինման պատճառով:

Այսպիսով, 1-ին շարքից Ռոսբերգի հետ կմեկնարկի Դանիել Ռիկիարդոն, իսկ 2-րդ շարքում կլինեն Ferrari-ներն են՝ Սեբաստյան Ֆետտելն ու Կիմի Ռայկոնենը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված