Աղասյանը 6-րդն է, Միրզոյանը` 9-րդ ծանրամարտի «Fajr Cup»-ումԱղասյանը 6-րդն է, Միրզոյանը` 9-րդ ծանրամարտի «Fajr Cup»-ում
Աղասյանը 6-րդն է, Միրզոյանը` 9-րդ ծանրամարտի «Fajr Cup»-ում
01.06.16 11:58Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է «Fajr Cup» ծանրամարտի միջազգային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` այս մրցաշարին մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամները` Աղասի Աղասյանը և Առաքել Միրզոյանը: Աղասյանը պոկում վարժությունում վարձրացրեց 156 կգ, իսկ հրման ժամանակ գլխավերևում պահեց 196 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով Աղասյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:
Առաքել Միրզոյանը հանդես եկավ A ենթախմբում: Ծանրորդը պոկեց 154 կգ և հրեց 188 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով 9-րդ տեղում է:
85 կգ քաշային կարգում «Fajr Cup» մրցաշարի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռոստամ Կիանուշը, ով երկամարտում գրանցեց 395 կգ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված